Հայաստան - ԱրցախՔաղաքական

«Մենք դա կարող ենք անել»

Արման Թաթոյեանը մտնում է ակտիւ քաղաքականութիւն

«ԱԼԻՔ» – ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյեանը մտնում է քաղաքական դաշտ։ Հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները:

Նա հանդէս է եկել տեսաուղերձով, որտեղ ասւում է.

«Մեզ պարտադրում են երկու ճանապարհ եւ համոզում, որ ամէն ինչ վաղուց որոշւած է, սերմանում անտարբերութիւն ու իրար նկատմամբ ատելութիւն։

Իմ կեանքը նւիրել եմ իրաւապաշտպան գործին, բայց ստեղծւած պայմաններում միայն այդ աշխատանքն արդիւնք չի տալիս։ Ես յայտ եմ ներկայացնում քաղաքականութիւնն օգտագործելու մարդկանց միաւորման ու երկրի առաջընթացի համար՝ յանուն իրական խաղաղութեան։

Սա յայտ է ոչ թէ հին կանոններով շարժւելու, այլ այդ կանոնները փոխելու մասին։ Սա յայտ է խօսքին տէր լինելու բոլորով յանուն Հայաստանի աշխատելու մասին, ցոյց տալու, որ կայ ինքնուրոյն միտք, ինքնուրոյն խօսք եւ կարող թիմ։

Պէտք է միասին վերականգնենք քայքայւած քաղաքական համակարգը եւ ձեւաւորենք իրաւունքի պետութիւն, կառուցենք հնարաւորութիւնների երկիր, որտեղ յաջողութիւնը կախւած է իւրաքանչիւրի տաղանդից ու աշխատանքից, հասարակութիւն, որը ոչ թէ պառակտւած է հակադրութիւններով, այլ միաւորւած է արդարութեան շուրջ։

Սա մէկ մարդու ճանապարհ չէ։ Պէտք է իրար թեւ ու թիկունք լինենք, որ կարողանանք այդ ճանապարհն անցնել աւելի ուժեղացած։ Մենք պէտք է միաւորւենք ոչ թէ յուսահատութիւնից դրդւած, այլ յանուն յոյսի։ Մենք դա անել կարող ենք, ուրեմն պէտք է անենք։

Միացէք մեզ յանուն ձեր ընտանիքների, միացէք մեզ յանուն մեր հայրենիքի»։

Related Articles

Back to top button