Հայաստան - ԱրցախՔաղաքական

Հոկտեմբերին մեկնարկելու է Վեհափառի դէմ արշաւը. ովքե՞ր են այդ արշաւի նաւարարները

Իշխանական աղբիւրների համաձայն` հոկտեմբերին մեկնարկելու է Վեհափառ Հայրապետի դէմ կեղտոտ արշաւի սկիզբը։ Իսկ մինչ այդ, «օպերացիան» բարով-խերով անելու համար խայտառակ կերպով կարգալոյծ եղած Նշան Յովհաննիսեանին բերել ու տեղաւորել են կառավարութիւնում, որպէսզի եկեղեցու դէմ արշաւի «հրամանատար» կարգւած աշխատակազմի ղեկավար Արայիկ Յարութիւնեանին օգնի գտնել տասը արծաթով եկեղեցին ուրացող հոգեւորականների։

«Ու ասեմ` վատ չի աշխատում, այլեւս ՀՀ կառավարութեան աշխատակազմի ազգային փոքրամասնութիւնների եւ կրօնի հարցերի բաժնի խորհրդական, կառուցւածքային ստորաբաժանումներում առանձին գործառոյթներ համակարգող Նշան Յովհաննիսեանը։

Նա արդէն հասցրել է երիտասարդ հոգեւորականների «վերբովկայ անել»,-ասաց մեր աղբիւրը։

Ասում են՝ խոստացել է առաջիկայում մօտ տասնեակ հոգեւորականի բերել, որոնք Վեհափառի դէմ ակցիայի հիմնական խօսափողներն են լինելու։

Իրաւունք

Related Articles

Back to top button