Հաջիեւ. «ՀՀ-ն պէտք է ցոյց տայ իր խաղաղ մտադրութիւնները՝ յանձնելով «ռազմական յանցագործութիւնների մեղադրւողներին»»

«ԱԼԻՔ» – ՀՀ-ն պէտք է ցոյց տայ իր խաղաղ մտադրութիւնները՝ յանձնելով «ռшզմական յանցագործութիւնների մէջ մեղադրւողներին», որոնք «թաքնւում» են ՀՀ-ում։ Այս մասին գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։
«Ադրբեջանում ընթացքող «դատավարութիւնը» լուրջ անհանգստութիւն է առաջացնում Հայաստանի քաղաքական ղեկավարութեան համար՝ մղելով նրանց դատավարութեան դէմ նոր քարոզչական արշաւ սկսելու՝ միջամտելով Ադրբեջանի ներքին գործերին։
Դատավարութեան դէմ անհարկի քարոզչութիւն անելու փոխարէն Հայաստանի կառավարութիւնը պէտք է համագործակցի դատական գործընթացի հետ՝ օգնելու տարածաշրջանում անցումային արդարութեան վերականգնմանը եւ կայուն խաղաղութեանը։
Խաղաղութեան իրական մտադրութիւնը եւ Ադրբեջանի հետ յարաբերութիւններում նոր սկիզբը, ի թիւս այլ բաների, կը ցուցադրւի Հայաստանի պատրաստակամութեամբ՝ ընդունելու իր պատասխանատւութիւնը եւ յանձնելու ռազմական յանցագործութիւնների մէջ մեղադրւողներին, յատկապէս նրանց, ովքեր ներկայումս թաքնւում են Հայաստանի տարածքում։
Անհրաժեշտ են իրական քայլեր արդարութեան եւ խաղաղութեան համար, այլ ոչ թէ պոպուլիստական հռետորաբանութիւն»,-գրել է նա։ Այս մասին հաղորդել է Alpha News-ը: