ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Եւրոպական խորհրդարանի միջամտողական բանաձեւը

ԱԳՆ-ն խստօրէն դատապարտել է Եւրոպական խորհրդարանի՝ Իրանի ներքին հարցերին վերաբերող միջամտողական եւ անպատասխանատու բանաձեւը։

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ ԱԳՆ-ն նշել է, որ բանաձեւը հիմնւած է կեղծ ու անհիմն պնդումների վրայ եւ հակասում է ՄԱԿ-ի կանոնադրութեան ու միջազգային իրաւունքի հիմնարար սկզբունքներին, մասնաւորապէս՝ պետութիւնների ինքնիշխանութեան եւ ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին։

Յայտարարութեան մէջ ընդգծւել է, որ Իրանի զինւած ուժերի եւ անվտանգութեան կառոյցների դէմ ցանկացած ապօրինի կամ միջամտողական քայլ կարժանանայ համաչափ պատասխան միջոցների։

Related Articles

Back to top button