ԻրանՔաղաքական

Փեզեշքիան. Սգում եմ մարդկային կորուստների համար

«ԻՌՆԱ» – Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձով դիմել է ժողովրդին՝ վերջին իրադարձութիւնների կապակցութեամբ՝ յայտնելով իր խոր վիշտն ու համերաշխութիւնը զոհւածների ընտանիքների եւ ողջ ժողովրդի հետ։

Նա վերջին դէպքերը որակել է որպէս երկրի համար ծանր փորձութիւն եւ ընդգծել, որ կառավարութիւնը պարտաւոր է պաշտպանել ժողովրդի իրաւունքները։ Նախագահը նշել է, որ բողոքը քաղաքացիների բնական իրաւունքն է, եւ կառավարութիւնը պարտաւոր է լսել ժողովրդի ձայնը։

Փեզեշքիանը յայտարարել է, որ վերջին օրերին ձերբակալւածների գործերը կը քննւեն արդարութեան, անաչառութեան եւ մարդասիրական սկզբունքներով, իսկ տուժածների նկատմամբ իշխանութիւնն իրեն պատասխանատու է համարում եւ քայլեր կը ձեռնարկի վնասների փոխհատուցման ուղղութեամբ։ Նա նաեւ ընդգծել է, որ բռնութեան արմատների բացայայտումն ու վերացումը կառավարութեան օրակարգում են։

Նախագահը վստահութիւն է յայտնել, որ Իրանի ժողովուրդը միասնութեամբ եւ համախմբւածութեամբ կը յաղթահարի ստեղծւած դժւարութիւնները։

Related Articles

Back to top button