ԻրանՄիջազգայինՔաղաքական

Արաղչին՝ Զելենսկիի մասին․ «Աշխարհը յոգնել է մոլորւած ծաղրածուներից»

ԱԳ նախարար Սեյէդ Աբբաս Արաղչին կոշտ գռարմամբ է արձագանքել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Իրանի հասցէին հնչեցրած վերջին յայտարարութիւններին։

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ Արաղչին X սոցիալական ցանցում գրել է, որ Զելենսկին տարիներ շարունակ ամերիկացի եւ եւրոպացի հարկատուների միջոցներն օգտագործել է իր երկրի կոռումպացւած գեներալների շահերի համար՝ միեւնոյն ժամանակ այն անւանելով «օրինական պայքար»՝ ՄԱԿ-ի կանոնադրութեան խախտմամբ իրականացւած ագրեսիայի դէմ։

ԱԳ նախարարն ընդգծել է, որ Զելենսկին, առանց ամաչելու, այժմ կոչ է անում ԱՄՆ-ին նոյն այդ ՄԱԿ-ի կանոնադրութեան խախտմամբ ագրեսիա իրականացնել Իրանի դէմ։

Արաղչին յայտարարել է, «Աշխարհն այլեւս յոգնել է մոլորւած ծաղրածուներից»՝ յաւելելով, որ ի տարբերութիւն արտաքին ուժերին ապաւինող ու վարձկաններով լի բանակների, Իրանի ժողովուրդն ի վիճակի է ինքնուրոյն պաշտպանել իրեն՝ առանց օտարներից օգնութիւն մուրալու։

Related Articles

Back to top button