ԻրանՄիջազգայինՏնտեսական

Իրանի առեւտրի զարգացման կազմակերպութեան գլխաւոր տնօրէն. Իրան-ԵԱՏՄ առեւտուրն աճել է 16 տոկոսով  

Իրանական ընթացիկ տարւայ առաջին ութ ամիսներին ԵԱՏՄ-Իրան առեւտրի ծաւալն աճել է 16%-ով։ Երկկողմ առեւտրում ապրանքների մեծ մասի փոխանակումն իրականացւել է զրոյական մաքսատուրքով՝ ազատ առեւտրի համաձայնագրի կիրառման շնորհիւ.տեղեկցրել է Parstoday.ir-ը:

Իրանի առեւտրի զարգացման կազմակերպութեան տնօրէն Մոհամմադ Ալի Դեհղան Դեհնաւին, ԵԱՏՄ-ի հետ առեւտրային սիմպոզիումում եւ Եւրասիական միջազգային ցուցահանդէսում յայտարարել է, որ միութեան անդամ երկրների հետ Իրանի առեւտրի ծաւալն իրանական ընթացիկ տարւայ առաջին ութ ամիսներին աճել է 16%-ով։

Նա յաւելել է․ «Ազատ առեւտրի համաձայնագրով, որը գործադրւել է 2025թ․ մայիսի 15-ին, Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ առեւտրի 87%-ն իրականացւել է զրոյական մաքսատուրքերով»։

Անդրադառնալով միութեան հետ առեւտրի հնարաւորութիւններին, նա ընդգծել է, որ միայն Ռուսաստանի հետ առեւտրում կայ 12 միլիարդ դոլարի չօգտագործւած կարողութիւն:

Դեհղան Դեհնաւին նաեւ յայտարարել է ընդհանուր ստանդարտների, ապահովագրութեան եւ միջազգային ցուցանիշների կիրառման նպատակի մասին եւ ԵԱՏՄ ցուցահանդէսը համարեց իրանցի գործարարների համար այս միութեան անդամների հետ շփւելու ամենակարեւոր հարթակներից մէկը:

Իրան-ԵԱՏՄ չորրորդ առեւտրային ցուցահանդէսը կանցկացւի փետրւարի 12-ից 15-ը:

Related Articles

Back to top button