Հայաստան - ԱրցախՀայաստան - ԱրցախՏնտեսականՔաղաքական

Սուքիասեանը հանդիպել է բենզինի շուկայի խոշորների հետ, առաջարկել վաճառել Բաքւից եկած վառելանիւթը

«ԱԼԻՔ» – Դեկտեմբերի 19-ին Հայաստան հասաւ 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզինը։ 1300 տոննա ծաւալով վառելանիւթը ՔՊ-ականները ներկայացնում են որպէս «հաստատւած խաղաղութեան ապացոյց»։

Աւելի ուշ յայտարարւեց, որ ադրբեջանական բենզինը Հայաստանում կը վաճառւի աննախադէպ ցածր՝ 440 դրամ գնով։ Յայտնի դարձաւ, որ վառելանիւթը կը վաճառւի «Մեգա Թրէյդ» ընկերութեանը պատկանող «Ռան Օիլ» բենզալցակայանների ցանցում։ Այս ընկերութիւնը գործում է Խաչատուր Սուքիասեանի ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռնի» կազմում։

24News-ի տեղեկութիւններով, ադրբեջանական բենզինը Հայաստան է հասել խոշոր գործարար Սամուէլ Ալեքսանեանի միջոցով, իսկ Խաչատուր Սուքիասեանի միջոցով կը վաճառւի հայաստանեան շուկայում։

Յիշեցնենք՝ ՀՀ կառավարութեան նիստից յետոյ Նիկոլ Փաշինեանը լրագրողների հետ զրոյցում ասել էր, որ գործարքն իրականացրել են մասնաւոր ընկերութիւնները։ Խաչատուր Սուքիասեանին պատկանող ընկերութիւնը ձեռք է բերել 600 տոննա բենզին։ Չնայած, որ յայտարարւել է ցածր գին «Պրեմիում» տեսակի բենզինի համար, միեւնոյն է՝ բազմաթիւ քաղաքացիներ բողոքի ալիք բարձրացրեցին՝ բոյկոտելով «Ռան Օիլ»-ից բենզին գնելը։

24News-ի տեղեկութիւններով, Խաչատուր Սուքիասեանը բենզինի շուկայում խոշոր ներկրողների հետ է հանդիպել եւ ասել նրանց, որ բոլորը պէտք է վաճառեն ադրբեջանական բենզինը։ Մեզ հասած տեղեկութիւնների համաձայն՝ այդ գործարքից հրաժարւել են «ՖԼԵՇ» եւ «ՍԻՓԻԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ները։

Նշենք, որ Խաչատուր Սուքիասեանը մէկ անգամ չէ, որ յայտարարել է Ադրբեջանի հետ լաւ յարաբերութիւններ ունենալու եւ առեւտրով զբաղւելու ցանկութեան մասին։

Related Articles

Back to top button