ՄիջազգայինՔաղաքական

Թրամփը Պուտինի հետ զրոյցից առաջ խօսել է Զելենսկիի հետ. այն տեւել է մի քանի րոպէ

«ԱԼԻՔ» – ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախօսազրոյցից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախօսազրոյց է ունեցել Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այդ մասին հաղորդում է ռուսական ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ուկրաինական «Ռադա» հեռուստաալիքին:

Աւելի ուշ Զելենսկին յայտնել է, որ ինքը Թրամփին խնդրել է առանց Ուկրաինայի, Ուկրաինայի վերաբերեալ որեւէ որոշում չընդունել։

«Ուկրաինան իր տարածքների մի մասից զօրքերը չի դուրս բերի եւ Ռուսաստանի վերջնագրերը չի ընդունի»,- նշել է նա։

Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինան, ամենայն հաւանականութեամբ, յուշագիր կը ստորագրի Ռուսաստանի հետ, որը կը յանգեցնի պատերազմի դադարեցման համաձայնագրի:

«Կիեւը կը սպասի յուշագրի ռուսերէն տարբերակին»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։

«Մենք քննարկում ենք բոլոր թիմերի՝ Միացեալ Նահանգների, Ուկրաինայի, Ռուսաստանի եւ եւրոպական երկրների միջեւ կրկին հանդիպման հնարաւորութիւնը։ Նման հանդիպումը կարող է անցկացւել Թուրքիայում, Վատիկանում կամ Շւէյցարիայում»,- եզրափակել է Զելենսկին։

Related Articles

Back to top button