ՄիջազգայինՔաղաքական

Իսրայէլը եւ սիրիական նոր ռեժիմը վերջերս ուղիղ բանակցութիւններ են վարել Ադրբեջանում

«ԱԼԻՔ» – Իսրայէլը եւ Սիրիայի նոր ռեժիմը վերջերս ուղիղ բանակցութիւններ են վարել: Այս մասին CNN-ին յայտնել է իրավիճակին ծանօթ իսրայէլական աղբիւրը՝ ազդարարելով նախկին թշնամիների միջեւ փոփոխւող դինամիկայի մասին, քանի որ Իսրայէլն ընդլայնում է իր ռազմական ներկայութիւնը երկրում։

Հաղորդւում է, որ բանակցութիւններն անցկացւել են Ադրբեջանում, որին մասնակցել է Իսրայէլի զինւած ուժերի օպերատիւ գործողութիւնների վարչութեան պետ, գեներալ-մայոր Օդեդ Բասիւկը, յայտնել է աղբիւրը՝ յաւելելով, որ Բասիւկը հանդիպել է Սիրիայի կառավարութեան ներկայացուցիչների հետ թուրք պաշտօնեաների ներկայութեամբ։

Իսրայէլական բանակը ո՛չ հաստատել է, ո՛չ էլ հերքել Ադրբեջանում անցկացւած բանակցութիւնների մասին տեղեկութիւնները, սակայն յայտարարել է, որ Իսրայէլի բանակի պաշտօնեաների եւ Սիրիայի կառավարութեան ներկայացուցիչների միջեւ ուղղակի բանակցութիւններ չեն եղել։

Related Articles

Back to top button