ԻրանՄիջազգայինՔաղաքական

Վարդան Ոսկանեան. «Իրան-Իսրայէլ ուղղակի լայնածաւալ պատերազմի մասին կանխատեսումներն առայժմ այդքան էլ իրական չեն թւում»

«ԱԼԻՔ» – Իրանագէտ, ԵՊՀ արեւելագիտութեան ամբիոնի  վարիչ Վարդան Ոսկանեանը Իրան-Իսրայէլ ուղղակի լայնածաւալ պատերազմի մասին կանխատեսումներն այդքան էլ իրական չի համարում: Այս մասին նա գրել է «Տելեգրամ»-ի իր ալիքում:

«Ներքաշման նման հերթական գործելաոճի դրսեւորում պէտք է համարել նաեւ «ՀԱՄԱՍ»-ի քաղաքական թեւի ղեկավար Իսմայիլ Հանիէի սպանութիւնը Թեհրանում՝ իսրայէլական յատուկ գործողութեան հետեւանքով։

Բանն այն է, որ Իրանն առանց այն էլ բաւական յաջող կարողանում է անուղղակի կերպով պայքարել տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային իր ախոյեանների ու թշնամիների դէմ՝ Մերձաւոր Արեւելքում ստեղծելով արբանեակ կառոյցների եւ կազմակերպութիւնների նմանը չունեցող ցանց, որն էլ անհրաժեշտութեան դէպքում ուղղակի բախումների մէջ է մտնում հակաիրանական ուժերի հետ։

Նման անուղղակի ցանցային գործելաոճը ոչ միայն հնարաւորինս խնայում է հէնց Իրանի մարդկային ներուժը, այլ նաեւ հնարաւորութիւն ստեղծում միանգամից մի քանի ճակատներով իր ախոյեաններին ու թշնամիներին ներքաշելու անվերջանալի եւ խիստ ռեսուրսատար բախումների մէջ։

Այնպէս որ, Իրան-Իսրայէլ ուղղակի լայնածաւալ պատերազմի մասին կանխատեսումներն առայժմ այդքան էլ իրական չեն թւում, չնայած վառոդի տակառի նմանւող Մերձաւոր Արեւելքում ցանկացած կայծ յղի է պատերազմական հրդեհի բռնկման վտանգով»,- գրել է նա։

Related Articles

Back to top button