Սրբապղծութիւն, անհաւատների հաւաք

Ինչպէս են օգտատէրերն արձագանքել «պատարագ»-ին Նիկոլ Փաշինեանի մասնակցութեանը
Յովհաննավանքում կարգալոյծ արւած Ստեփան Աւետիսեանի կողմից մատուցած «պատարագ»-ին մասնակցելուց յետոյ Հայաստանի վարչապետի պաշտօնը զբաղեցնող Նիկոլ Փաշինեանը լուսանկարներ է հրապարակել ֆէյսբուքեան իր էջում։ Շատ օգտատէրեր գրառման ներքոյ արձագանքել են «ամէն»-ով, «վարչապետ ջան»-ով, օրհնել են Փաշինեանին։
Սակայն աւելի մեծ թւով մարդիկ քննադատել են թէ՛ կարգալոյծ հոգեւորականի կողմից կատարւած արարողութիւնը, թէ՛ դրան Փաշինեանի մասնակցութիւնը։
Ահա արձագանքներից մի քանիսը.
«Խելագարւել կարելի է էս ամէն ինչից, անինքնասէրների ու տգէտների հաւաք եւ ոչ թէ Սուրբ Պատարագ»։
«Անհաւատների հաւաք»։
«Սրբապղծութիւն»։
«Բա Փաշազադէին ինչի՞ չէիք հրաւիրել, չէ որ իրա հրահանգով էր էս ամէնը»։
«Չէ՞ք տեսնում, որ մարդկանց միջեւ անհամաձայնութիւն էք առաջացնում եւ հայերին խմբերի էք բաժանում»։
«Հետաքրքիր է, այդտեղ գտնւողների քանի տոկոսն էր անցած կիրակի կամ վերջին ամսում Պատարագի մասնակցել»։
«Նիկոլ ԵԿԵՂԵՑԻՆ էլ պղծեցիր քո եսի համար, ես սպասում եմ քո համար ԱՍՏԾՈՅ պատիժը, որը շատ դաժան է լինելու»։
«Վայ, ո՜նց եմ ամաչում, որ ձեզ նմանները մեր խեղճուկրակ երկիրը պիտի կառավարեն: Ո՜նց եմ ամաչում, որ էս սուրբ երկիրը աւիրակ դարձրեցիք:
Ո՜նց եմ երազում էն պահի մասին, երբ ձեր տգէտների թագաւորութիւնը կը վերանայ մեր երկից»։
«Վարչապետի շոու ներկայացումը, առանց տոմսերի»։
«Ձեր կառավարման ողջ ընթացքում երբեք Պատարագների չէք մասնակցել` նոյնիսկ տաղաւար տօներին, իսկ այսօ՞ր»։
«Երկրի ղեկավարը ժողովրդին համախմբելու համար է, ոչ թէ այսպէս պառակտելու»։
Լուսանկարներն իր էջում հրապարակել է նաեւ կարգալոյծ քահանան։ Ի պատասխան օգտատերերից մէկը գրել է.
«Տեղի ունեցածը Սուրբ Պատարագ չէ։ Թէ բա քահանայ ես։ Եկեղեցում ծափեր տալը, Նիկոլ գոռալը նորմա՞լ են։ Դու այլեւս քահանայ չես, չես էլ եղել։ Վաղուց ծրագրաւորւած ներմուծւել ես Եկեղեցի։ Ամէն քրիստոնեայ գիտի, թէ ինչ խորհուրդ ունի Սուրբ Պատարագը, թէ ինչ Ահեղ խորհուրդ ունի ու եթէ չպատրաստւած ես մօտենում Հաղորդութեան դա դատապարտանք է, ոչ թէ փրկութիւն ու իրական քրիստոնեան թէկուզ մի փոքր չպատրաստ լինելու համար չի մօտենում այդ Սուրբ Խորհրդին։ Բա դու «քահանայ» լինելով չգիտե՞ս դրա մասին ու այս ձեւով մեղքի մէջ ես ընկնում ու մեղքի մէջ գցում այլոց։ Ուրեմն քեզ համար Պատարագը ոչինչ է, դու չես հաւատում Աստծուն, դու ի սկզբանէ այլ ծրագրով ես Եկեղեցում։ Բայց քեզ ուղղակի օգտագործելու են ու դէն շպրտեն։ Իսկ հանդերձեալ կեանքում Նիկոլի հետ միասին միայն դժոխքն է սպասւում»։
«Ինքդ էլ լաւ հասկանում ես, թէ ինչ է նշանակում, երբ կարգալոյծ քահանան պատարագ է մատուցում։ Ուղղակի դու քեզ խաբում ես։ Ուսանողական տարիներին քեզ սովորեցրել են, որ կարգալոյծն արդէն սովորական մարդ է, իրաւունք չունի նոյնիսկ սքեմին դիպչելու, բայց դու անցած սատանայի կողմը»։
Panorama.am



