Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տիգրան Աբրահամեան. «Հայաստանի իշխանութիւնների քաղաքական արտօնման, միջազգային խաղացողների «աչք փակոցիների» պայմաններում մեր ժողովրդի դէմ նոր ցեղասպանութիւն իրականացւեց»

«ԱԼԻՔ» – ՄԱԿ-ի միջազգային դատարանը Իսրայէլին յիշեցրել է, որ արգելւում է սովը որպէս զէնք կիրառելը` նկատի ունենալով Գազայի հատւածում հումանիտար շրջափակումն ու այնտեղ մարդկանց սովի մատնելը: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիւ ունեմ» խմբակցութեան քարտուղար Տիգրան Աբրահամեանը՝ յիշեցնելով շրջափակւած Արցախը, երբ 9 ամիս շարունակ Ադրբեջանը սովը որպէս զէնք էր օգտագործում արցախահայութեան դէմ:

«Այս տողերը կարդալիս շրջափակման ենթարկւած Արցախն աչքիս առաջ եկաւ, որովհետեւ մարդիկ 9 ամիս զրկւել էին սննդից, ջրի, էլեկտրաէներգիայի ապահովումը խիստ սահմանափակւած էր, գազ չկար, վառելիքը ծայրայեղ քիչ էր, իսկ առողջապահական ծառայութիւնները նոյնիսկ նւազագոյն խնդիրներ չէին կարողանում լուծել:

Ադրբեջանն Արցախի շրջափակումը ոչ միայն որպէս զէնք էր կիրառում, այլ այդ ընթացքում Արցախի դէմ ագրեսիա նախապատրաստում:

Հայաստանի իշխանութիւնների քաղաքական արտօնման, միջազգային խաղացողների «աչք փակոցիների» պայմաններում Արցախի դէմ յարձակում իրականացւեց, ապա մեր ժողովրդի դէմ նոր ցեղասպանութիւն իրականացւեց:

Սա է հին եւ նոր աշխարհակարգն ու նրա «ջունգլիի կանոնները»,- գրել է նա:

Related Articles

Back to top button