Հայաստան - ԱրցախՔաղաքական

Միքայէլ Սրբազան. «Այս ապօրինի բանտարկութիւնը ինձ աւելի մօտեցրեց Աստծուն եւ հայրենիքին»

«ԱԼԻՔ» – Իր կալանաւորման 40-օրեակի առիթով, Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ, քաղբանտարկեալ Միքայէլ արք. Աջապահեանը հանրութեանը խօսք է յղել կալանավայրից:

Սրբազանի խօսքում մասնաւորապէս նշւած է.

«Սիրելինե՛ր,

Լրացաւ իմ կալանաւորման 40-րդ օրը…

Փառք Ամենակալին, Սուրբ Հոգու զօրութեամբ առոյգ եմ, կայտառ եւ ուրախ Աստուծով:

Այս ապօրինի բանտարկութիւնը ինձ աւելի մօտեցրեց ե՛ւ Աստծուն, ե՛ւ իմ յաւիտենական հայրենիքին, ե՛ւ իմ սիրելի ժողովրդին:

Առաջ Աստւած…

«Ողորմութեամբ Քով սատակեա՛ զթշնամիս իմ եւ կորո՛ զամենայն նեղիչս անձին իմոյ, զի ես ծառայ Քո եմ:»:

Սա էլ Սաղմոսաց գրքից՝ ուղղւած անօրէններին:

Փառք Քեզ, Աստւած, փառք Քեզ, ամէն ինչի համար, փառք քեզ …»։

Related Articles

Back to top button