Էդւարդ Շարմազանով. «Ժողովրդի մեծամասնութիւնը մերժում է Նիկոլին ու ՔՊ-ին»

«ԱԼԻՔ» – ՀՀԿ ԳՄ անդամ Էդւարդ Շարմազանովն անդրադարձել է Հայ Առաքելական Եկեղեցու դէմ ՀՀ իշխանութիւնների ասպատակումներին՝ յիշեցնելով, որ Աստծոյ իշխանութեան դէմ մարտնչողները պարտւելու են:
«Նիկոլի խօսոյթը ոտքից գլուխ նէոբոլշեւիկեան ու բողոքական է. այն ոչ մի կապ չունի Առաքելական Եկեղեցու հետ։
Դա են ցոյց տւել Երեւանի, Գիւմրու, Վանաձորի, Ալավերդու, Բերդի, Մասիսի ու մի շարք այլ խոշորացւած համայնքների ընտրութիւնները։
Երկրորդ՝ ժողովուրդը մեծ ցանկութեան դէպքում չի կարող ոչ եպիսկոպոս, ոչ՝ արքեպիսկոպոս ու ոչ էլ կաթողիկոսի «կարգալոյծ» անել։
Էդ ձեր աղանդաւորական ու բոլշեւիկեան թէզերը պահէք ՔՊ-ի ներսում։
Ոչ Քրիատոսի առաքեալներին է ժողովուրդը ընտրել, ոչ էլ՝ Գրիգոր Լուսաւորչին։
Հոգեւոր իշխանութիւնը քաղաքական պաշտօն չէ, որ ընտրութիւններով կամ նոյնիսկ յեղափոխութիւնով փոխէք։
Որտեղ Վեհափառն է, այնտեղ էլ լինելու է վեհարանն ու հոգեւոր իշխանութիւնը։
Ներոն տխրահռչակ կայսրն էլ պատերազմեց Պետրոս Առաքեալի դէմ, բանտարկեց Հռոմում ու տանջամահ արեց նրան։
Ո՞ւր է հիմա Ներոնը եւ ո՞ւր է Պետրոս Առաքեալը։
Աստծոյ իշխանութեան դէմ մարտնչողները պարտւելու են։
Ու զգուշացէք «կեղծ մարգարեներից»,- գրել է նա:



