ՄիջազգայինՔաղաքական
Թրամփն ու Պուտինը կը հանդիպեն Ալիասկայում՝ օգոստոսի 15-ին

«ԱԼԻՔ» – Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը կը հանդիպեն Ալիասկայում՝ օգոստոսի 15-ին: Այս մասին Truth Social-ի իր հարթակում յայտարարել է ԱՄՆ նախագահը:
«Շատ սպասւած հանդիպումը իմ՝ Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահիս, եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ կը կայանայ յաջորդ ուրբաթ՝ 2025 թւականի օգոստոսի 15-ին՝ Ալիասկայի հզօր նահանգում։ Մանրամասները կը յայտարարւեն աւելի ուշ։ Շնորհակալութիւն այս հարցին ձեր ուշադրութեան համար»,-գրել է Թրամփը: