ՄիջազգայինՔաղաքական

Բաքուն եւ Վաշինգտոնը ռազմավարական գործընկերութեան խարտիայի համար աշխատանքային խումբ են ստեղծում

«ԱԼԻՔ» – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել են երկու երկրների կառավարութիւնների միջեւ փոխըմբռնման յուշագիր, որը նախատեսում է ռազմավարական աշխատանքային խմբի ստեղծում՝ Ադրբեջանի եւ Միացեալ Նահանգների միջեւ ռազմավարական գործընկերութեան խարտիան պատրաստելու համար: Դրա մասին յայտնել են Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայութիւնից:

«Ադրբեջանի Հանրապետութեան նախագահ Իլհամ Ալիեւը եւ Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել են Ադրբեջանի Հանրապետութեան կառավարութեան եւ Ամերիկայի Միացեալ Նահանգների կառավարութեան միջեւ փոխըմբռնման յուշագիր՝ երկու երկրների միջեւ ռազմավարական գործընկերութեան խարտիան պատրաստելու համար ռազմավարական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերեալ»,- ասւած է յայտարարութեան մէջ:

Այդ փաստաթղթի ստորագրման մասին խօսելով՝ Ալիեւը յայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ յարաբերութիւնները նոր մակարդակի են բարձրանում: «Մենք սկսում ենք ռազմավարական գործընկերութեան ուղին: Ռազմավարական գործընկերութեան խարտիան կպատրաստւի մի քանի ամսւայ ընթացքում»,- Թրամփի հետ բանակցութիւններից յետոյ մամուլի ասուլիսում յայտարարել է Ալիեւը:

Related Articles

Back to top button