Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Յաջորդ շաբաթ կը սկսւեն Թրամփի երթուղու վերաբերեալ բանակցութիւնները

9 օպերատոր հետաքրքրութիւն է յայտնել

«ԱԼԻՔ» – «ԱՄՆ բարձրաստիճան պաշտօնեաները հէնց նոր (օգոստոսի 8-ԽՄԲ.) ճեպազրոյց են անցկացրել այսօրւայ ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովի վերաբերեալ»: Այս մասին ըստ Tert.am-ի՝ X-ի իր հարթակում գրել է լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն:

«Խաղաղութեան համաձայնագրի կենտրոնական մասը Թրամփի երթուղին է (TRIPP): Պաշտօնեաները հաստատել են, որ այն ապահովում է անարգել տեղաշարժ՝ յարգելով Հայաստանի ինքնիշխանութիւնը։

Վարչակազմը անմիջապէս աշխատանքային խմբեր կը ստեղծի՝ ճանապարհային քարտէզի մանրամասները իրականացնելու համար, եւ Թրամփի երթուղու վերաբերեալ բանակցութիւնները նախատեսւում է սկսել յաջորդ շաբաթ: Ըստ պաշտօնեայի՝ ինը տարբեր օպերատորներ արդէն հետաքրքրութիւն են յայտնել, դրանց թւում՝ երեքը՝ ԱՄՆ-ից»,- նշել է Ռաուֆօղլուն։

Related Articles

Back to top button