Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ադրբեջանը ամրապնդում է Հայաստանի տարածքում տեղակայւած ռազմական յենակէտերը

Sputnik Արմենիայի ուսումնասիրած արբանեակային լուսանկարները վկայում են, որ Սիւնիքում՝ Հայաստանի տարածքում 2021 թւականից տեղակայւած ադրբեջանական ռազմական յենակէտը ընդլայնւել եւ ամրապնդւել է։ 2025 թւականի մայիս եւ յուլիս ամիսների լուսանկարների համեմատութիւնը ցոյց է տալիս նոր ճանապարհների, խրամատների եւ ամրաշինական կառոյցների կառուցում, իսկ աշխատանքները յուլիսին դեռ շարունակւել են։

Ըստ հրապարակման՝ յենակէտը գտնւում է Հայաստանի տարածքում՝ պետական սահմանից շուրջ 3 կմ խորութեան վրայ։ Նշւում է նաեւ, որ Սիւնիքի այդ հատւածը Հայաստանի սահմանների միջեւ ամենանեղ տարածքներից է՝ շուրջ 26-27 կմ լայնութեամբ։

Հրապարակման համաձայն՝ սա Հայաստանի տարածքում ադրբեջանական դիրքերի ամրապնդման միակ դէպքը չէ. նմանատիպ աշխատանքներ արձանագրւել են նաեւ այդ յենակէտից 5-6 կմ հարաւ-արեւելք։

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացում կողմերը պայմանաւորւել են հիմք ընդունել ԽՍՀՄ փլուզման պահին գոյութիւն ունեցած հանրապետական սահմանները։ 2024 թւականին Տաւուշի հատւածում արդէն համաձայնեցւել էր շուրջ 12 կմ սահմանագիծ, իսկ հետագայ աշխատանքների համար կողմերը նախատեսել էին շարժւել հիւսիսից դէպի հարաւ։ Սակայն այս ուղղութեամբ գործնական աշխատանքները դեռ չեն սկսւել։

Related Articles

Back to top button