Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վեհափառի գործով դատախազը հեռացել է պաշտօնից.

Գլխաւոր դատախազութիւն՝ հեռանալը գործի հետ կապ չունի

Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ-ի եւ Գերագոյն հոգեւոր խորհրդի վեց եպիսկոպոսների վերաբերեալ քրէական գործով հանրային մեղադրող Խաչատուր Գալստեանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել եւ հեռացել պաշտօնից։ Այս մասին հաղորդել է «News.5tv.am»-ը։

Ըստ լրատւամիջոցի՝ Գալստեանի հեռանալը կապւած է գործի՝ դատարան ուղարկւելու հանգամանքի հետ։ Միաժամանակ, ՀՀ Գլխաւոր դատախազութիւնից հաստատել են, որ Գալստեանը այլեւս չի աշխատում դատախազութիւնում, սակայն նշել են, որ նրա հեռանալը կապւած չէ Վեհափառի գործի հետ։ Դատախազութեան պարզաբանմամբ՝ հէնց Գալստեանն է սկսել քրէական հետապնդումը եւ մեղադրական եզրակացութեամբ գործն ուղարկել դատարան։

Գործով հանրային մեղադրող է նշանակւել Գլխաւոր դատախազի տեղակալ Արամ Արամեանը։

«Միաժամանակ, դեռեւս վերջնականապէս որոշւած չէ, թէ ո՛ր դատարանը պէտք է քննի գործը։ Սեպտեմբերի 3-ին յայտնի դարձաւ, որ Երեւանի ընդհանուր իրաւասութեան քրէական դատարանի դատաւոր Վահագն Մելիքեանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ հարցի վերջնական լուծման համար»։

Գործով քրէական հետապնդում է իրականացւում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ վեց եպիսկոպոսների նկատմամբ։

Related Articles

Back to top button