Թրամփ. «Անհրաժեշտ է քննարկել տարածքների հնարաւոր փոխանակումը»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի նախագահի եւ եւրոպացի առաջնորդների հետ բանակցութիւններից առաջ յայտարարել է, որ Վլադիմիր Պուտինն ընդունում է Ուկրաինայի անվտանգութեան երաշխիքները: Հաղորդում է Sky News-ը։
«Կարծում եմ՝ նախագահ Պուտինը շատ կարեւոր քայլ է կատարել՝ համաձայնելով Ռուսաստանի կողմից Ուկրաինայի անվտանգութեան երաշխիքների ընդունմանը։ Ըստ իս՝ եւրոպական երկրները մեծ բեռ են կրելու իրենց ուսերին։ Մենք մտադիր ենք օգնելու նրանց եւ դա անելու ենք առաւելագոյնս անվտանգ կերպով»,- յայտարարել է Թրամփը:
«Մենք պէտք է քննարկենք նաեւ տարածքների հնարաւոր փոխանակումները՝ հաշւի առնելով շփման ներկայիս գիծը։ Դա նշանակում է, որ պատերազմական գօտին, առաջնագծերը, որոնք այժմ բաւականին ակնառու են, իրականում շատ տխուր են դրանք նայելու համար, ինչպէս նաեւ բանակցութիւնների դիրքորոշումները»,- նշել է նա: