ՄիջազգայինՔաղաքական
Մոսկւան պատրաստ է հետեւել Ալեասկայի երկրների ղեկավարների կողմից մշակւած գծին

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ԱԳ նախարարներ՝ Սերգէյ Լաւրովը եւ Մարկօ Ռուբիօն Նիւ Եօրքում հաստատել են իրենց շահագրգռւածութիւնը ուկրաինական ճգնաժամի խաղաղ լուծումը գտնելու հարցում: Այս մասին ըստ ռուսական ՏԱՍՍ-ի՝ յայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
Յայտարարութիւնում նշւում է, որ Մոսկւան պատրաստ է հետեւել Ալեասկայի երկրների ղեկավարների կողմից մշակւած գծին։
Լաւրովը Ռուբիոյի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Կիեւի եւ որոշ եւրոպական երկրների կողմից հակամարտութիւնը երկարաձգելու համար առաջ մղւող սխեմաների անընդունելիութիւնը։