Փեզեշքիանն ու Պուտինն անվերապահ աջակցութիւն են յայտնել Սիրիային
«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանը երէկ՝ դեկտեմբերի 2-ին հեռախօսազրոյց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հեռախօսազրոյցի ընթացքում կողմերն հիմնականում անդրադարձել են Սիրիայում սրւած իրավիճակին:
Նրանք ահաբեկչական խմբաւորումների լայնածաւալ ագրեսիան գնահատել են որպէս սիրիական պետութեան ինքնիշխանութեան, քաղաքական եւ սոցիալ-տնտեսական կայունութեան խաթարման նպատակ։
Փեզեշքիանն ու Պուտինը Սիրիայի օրինական իշխանութիւնների գործողութիւններին անվերապահ աջակցութիւն են յայտնել՝ վերականգնելու համար երկրի սահմանադրական կարգը եւ տարածքային ամբողջականութիւնը: Նրանք ընդգծել են Թուրքիայի մասնակցութեամբ Աստանայի ձեւաչափի շրջանակում ջանքերի համակարգման կարեւորութիւնը։
Զրոյցի ժամանակ կողմերը քննարկել են նաեւ տարբեր ոլորտներում ռուս-իրանական համագործակցութեան զարգացման ընթացիկ հարցեր՝ հաշւի առնելով հոկտեմբերի 23-ին Կազանում կայացած բանակցութիւններից յետոյ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները։