ՄիջազգայինՔաղաքական
Մակրոն. «Եւրոպան պէտք է մասնակցի Թրամփի, Պուտինի եւ Զելենսկիի բանակցութիւններին»

«ԱԼԻՔ» – Մինչ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է իր, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջեւ եռակողմ հանդիպման անհրաժեշտութիւնը, Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնը առաջարկում է բանակցային սեղանի շուրջ հրաւիրել նաեւ եւրոպացի առաջնորդի։ Հաղորդում է CNN-ը:
«Կարծում եմ՝ մեզ հաւանաբար քառակողմ հանդիպում կը պահանջւի որպէս հետագայ հանդիպում։ Որովհետեւ երբ մենք խօսում ենք անվտանգութեան երաշխիքների մասին, խօսում ենք ամբողջ եւրոպական մայրցամաքի անվտանգութեան մասին»,- ընդգծել է նա։