ՄիջազգայինՔաղաքական
Քրդական ուժերը մտել են Դեր Զոր
«ԱԼԻՔ» – Քրդական ուժերը յայտարարել են, որ մտել են Սիրիայի խոշորագոյն Դեր Զոր քաղաք: Յայտնում է BBC-ն։
Հաղորդւում է, որ կառավարական զօրքերը լքել են քաղաքը՝ երկրի կենտրոն տեղափոխւելու համար:
Հաղորդւում է նաեւ, որ քրդերը վերահսկողութեան տակ են վերցրել Իրաքի հետ սահմանային անցակէտերը։
Միեւնոյն ժամանակ, Sky News Arabia-ն վկայակոչելով աղբիւրները, հաղորդում է, որ Ռուսաստանը տեղեկացրել է սիրիական իշխանութեանը, որ ցանկացած միջամտութիւն սահմանափակւած կը լինի, քանի որ Կրեմլն այժմ այլ առաջնահերթութիւններ ունի:
Նշւում է, որ Կրեմլի առաջնահերթութիւնը ուկրաինական պատերազմն է։
Bloomberg-ն իր հերթին մէջբերել է Կրեմլին մօտ կանգնած աղբիւրի խօսքերը, ըստ որոնց՝ Ռուսաստանն Ասադին փրկելու որեւէ ծրագիր չունի եւ չի նախատեսում։