The Jerusalem Post. «Թրամփի ներկայացուցչի այցը Բաքու համակարգւած քայլ է Իսրայէլի, ԱՄՆ-ի եւ Բաքւի կողմից»

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի յատուկ բանագնաց Սթիւ Ութքոֆն ուրբաթ առաւօտեան Մոսկւա կատարած գիշերային այցից յետոյ վայրէջք է կատարել Ադրբեջանի մայրաքաղաքում, ինչը, թւում է, համակարգւած դիւանագիտական քայլ է Իսրայէլի, ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ: Դրա մասին է գրել իսրայէլական The Jerusalem Post պարբրականը։
«Ռուսական պաշտօանական «Ռիա Նովոստի» լրատւական գործակալութեան համաձայն՝ Վիթքոֆի ինքնաթիռի չւերթն իրականացւել է Մոսկւայի «Վնուկովօ» օդանաւակայանից ժամը 02։00-ին եւ մի քանի ժամ անց ժամանել է Բաքու։
Իսրայէլա-ադրբեջանական յարաբերութիւններում ներգրաււած աղբիւրները նշում են, որ այցի համակարգումը յատկապէս կարեւոր է դարձել մարտի 5-ին Կնեսետում Բենիամին Նեթանիահոյի յայտարարութիւնից յետոյ, որով նա շեշտել էր երեք երկրների միջեւ եռակողմ գործընկերութեան վերաբերեալ իր հաւատարմութիւնը:
Միևնոյն ժամանակ, աւագ ռաբբիների նամակը նախագահ Թրամփին, որը կոչ էր անում ընդլայնել «Աբրահամեան» համաձայնութիւնը եւ ամրապնդել Իսրայէլի, ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական դաշինքը, զգալի արձագանք է գտել քաղաքական եւ դիւանագիտական միջանցքներում: Թերթի կարծիքով այդ նամակն ազդել է Բաքու կատարւած այս այցի նախապատրաստման վրայ։