ՄիջազգայինՔաղաքական
Մերց. «Գերմանիան վճռականօրէն աջակցում է Կիեւին, բայց կասկածներ ունի ամերիկեան առաջարկների որոշակի ասպեկտների վերաբերեալ»

«ԱԼԻՔ» – Գերմանիայի կանցլեր Մերցը կասկածներ է յայտնել Թրամփի խաղաղութեան ծրագրի վերաբերեալ եւ վերահաստատել է իր աջակցութիւնն Ուկրաինային։
Ինչպէս հաղորդում է Tert.am-ը՝ Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ Գերմանիայի կանցլերը յայտարարել է․
«Գերմանիան վճռականօրէն աջակցում է Կիեւին, բայց կասկածներ ունի ամերիկեան առաջարկների որոշակի ասպեկտների վերաբերեալ»։



