Թրամփ. «Կարծում եմ՝ ժամանակն է Ուկրաինայում ընտրութիւններ անցկացնել»

«ԱԼԻՔ» – «Նրանք օգտագործում են պատերազմը՝ ընտրութիւններ անցկացնելուց խուսափելու համար։ Եւ գուցէ Զելենսկին յաղթի։ Չգիտեմ՝ ով կը յաղթի։ Գիտէ՞ք՝ նրանք խօսում են ժողովրդավարութեան մասին, բայց ինչ-որ պահի դա այլեւս ժողովրդավարութիւն չէ»: Ինչպէս հաղորդում է Yerevan.today-ը՝ այս մասին ասել է ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփը:
Նրա կարծիքով՝ Զելենսկին ԱՄՆ-ի ներկայացրած խաղաղութեան նախագիծը չի կարդացել։
«Հաւանաբար, Զելենսկին նախագիծը կարդացել է երէկ երեկոյեան (դեկտ. 8-ին, ԽՄԲ.)։ Լաւ կը լինէր, որ նա կարդար այն: Նրա մարդկանց շատ դուր եկաւ առաջարկը, բայց ասացին, որ Զելենսկին դեռ չի կարդացել այն»,- յայտնել է Թրամփը:
Թրամփը նշել է, որ Ռուսաստանն աւելի ուժեղ բանակցային դիրք ունի, քան Ուկրաինան։
«Եւրոպան չի կարողանում բաւարար կերպով լուծել Ուկրաինայի հակամարտութեան հիմնական խնդիրը Ուկրաինայում իրավիճակը կարող էր վերածւել Երրորդ համաշխարհային պատերազմի, բայց հիմա դա, հաւանաբար, տեղի չի ունենալու»,- ասել է ԱՄՆ նախագահը։



