«ԱԼԻՔ» – Նոյեմբերի 17-ին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին իր ամենօրեայ հանդիպումների շրջանակում ընդունել է Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Մոջթաբա Ամանիին, որը մարմնական լուրջ վնասւածքներ էր ստացել սեպտեմբերի 17-ին, Բէյրութում տեղի ունեցած փէյջերների պայթիւնի հետեւանքով:
Հանդիպման ընթացքում դեսպան Ամանին Իսլ. յեղափոխութեան առաջնորդին զեկուցել էր իր ապաքինման ընթացքի եւ առողջական վիճակի մասին:
Յիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին, Սիոնիստական ռեժիմի կազմակերպած ահաբեկչական գործողութեան հետեւանքով Լիբանանում պայթել էին «Հեզբօլլահ» շարժման անդամների կողմից հաղորդակցութեան նպատակով օգտագործւող փէյջերները:
Դրանցից մէկը պայթել էր դեսպան Ամանիի մօտ, ինչի արդիւնքում էլ վնասւել էր նրա ձեռքն ու աչքը: