ՄիջազգայինՔաղաքական

Պեսկով. «Ռուսաստանը եւ Միացեալ Նահանգները կապ են հաստատել Դմիտրիեւի այցից յետոյ»

«ԱԼԻՔ» – Ռուսաստանի եւ ԱՄՆ ղեկավարութեան ներկայացուցիչներն արդէն կապ են հաստատել Ռուսաստանի նախագահի յատուկ դեսպանորդ Կիրիլ Դմիտրիեւի Մայամի այցից յետոյ։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախագահ Պուտինի յանձնարարութեամբ կապ է հաստատւել Ռուսաստանի եւ ԱՄՆ վարչակազմերի ներկայացուցիչների միջեւ: Ուշակովը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնութիւնը Դմիտրիեւի ուղեւորութիւնից յետոյ Միացեալ Նահանգների հետ հեռախօսազրոյցների ժամանակ»,- յայտնել է Կրեմլի խօսնակը։

Related Articles

Back to top button