Հայաստան - ԱրցախՔաղաքական
Հ1-ի Ամանորի եթերացանկում Կաթողիկոսի ուղերձն ընդգրկւած չէ

«ԱԼԻՔ» – Հայաստանի Հանրային հեռուստաընկերութիւնը՝ Հ-1-ը հրապարակել է Ամանորի ծրագիրը, որտեղ ընդգրկւած չէ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը: Հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները:
Ըստ Հանրայինի կայքում տեղադրւած դեկտեմբերի 31-ի եթերացանկի՝ ժամը 22-ի հատւածում ուղերձներ են յղելու ՀՀ նախագահն ու խորհրդարանի խօսնակը, իսկ տարեմուտին՝ 23:40-ին նախատեսւած է միայն Փաշինեանի ուղերձի հեռարձակումը:
Նշենք, որ նախորդ երկու տարիներին Հանրային հեռուստաընկերութիւնը հրաժարւել էր Կաթողիկոսի ուղերձը տարեմուտին՝ երկրի ղեկավարի շնորհաւորանքից առաջ հեռարձակելու երկարամեայ աւանդոյթից: Մայր Աթոռին առաջարկւել էր Վեհափառի խօսքը եթեր հեռարձակել ժամը 22-ի հատւածում, Էջնիածինը մերժել էր այս առաջարկը:



