ԻրանՄիջազգայինՔաղաքական

«Հեզբօլլահ»-ը կարող է Իսրայէլին հարւածել անկախ Իրանի մտադրութիւններից

«ԱԼԻՔ» – Լիբանանեան «Հեզբօլլահ» շարժումը, ըստ երեւոյթին, կարող է հարւածել Իրանին անկախ Իրանի մտադրութիւններից, տեղեկացրել է CNN-ը՝ յղում կատարելով հետախուզական տւեալներին ծանօթ աղբիւրներին։

Ինչպէս նշել է ամերիկեան ԶԼՄ-ն, յղում կատարելով աղբիւրին, լիբանանեան շարժումը աւելի արագ է շարժւում իր պլանների իրականացման ուղղութեամբ, քան Իրանը, եւ նախատեսում է հարւածել Իսրայէլին առաջիկայ օրերին։ Իրանն, ըստ երեւոյթին, դեռ մտածում է, թէ ինչպէս արձագանգի, CNN-ին տեղեկացրել են մի քանի պաշտօնատար անձինք։

ԱՄՆ զինւորական պաշտօնեաներից մէկը տեղեկացրել է CNN-ին, որ Իրանն իրականացրել է ոչ բոլոր պատրաստութիւնները, որոնք ԱՄՆ-ը սպասում է տեսնել խոշոր յարձակման նախօրէին։

Բայց հաշւի առնելով Իսրայէլին Լիբանանի մօտ գտնւելը՝ «Հեզբօլլահ»-ը կարող է գործել գրեթէ աննկատ, ինչը չի կարելի ասել Իրանի մասին։

Աղբիւրի խօսքով՝ պարզ չէ, թէ ինչպէս են Իրանն ու «Հեզբօլլահ»-ը համակարգում իրենց գործողութիւնները, բայց «որոշ պաշտօնեաներ զգացողութիւն ունեն, որ նրանք համաձայն չեն առաջ շարժւելու հարցում»։

Յիշեցնենք, որ «Հեզբօլլահ»-ը խոստացել է պատասխանել Իսրայէլին շարժման առանցքային առաջնորդներից մէկի՝ Ֆուադ Շոքրիի սպանութեան համար։

Related Articles

Back to top button