Երեւանի քաղաքապետը վերջնականապէս պարտւեց ընդդէմ Իշխան Սաղաթէլեանի գործով
«ԱԼԻՔ» – Երեւանի քաղաքապետը վերջնականապէս պարտւեց ընդդէմ Իշխան Սաղաթէլեանի գործով. անբողոքարկելի եզրափակիչ դատական ակտը ուժի մէջ է մտել: Այս մասին հայտնում է իրաւաբան Վահէ Գրիգորեանը։
«2022 տարի տեղի ունեցած «Դիմադրութեան» շարժման բողոքի ակցիաների եւ շտապ հաւաքների անցկացման փաստը հիմք ընդունելով՝ Երեւանի քաղաքապետը 4 հայց է ներկայացրել ընդդէմ Իշխան Սաղաթէլեանի՝ պահանջելով որպէս կազմակերպիչ նրան տուգանել մինչեւ 300.000 ՀՀ դրամի չափով, ընդհանուր առմամբ՝ մինչեւ 1 մլն. 200 հազար ՀՀ դրամի չափով:
4 վերաբերելի գործերով էլ Իշխան Սաղաթէլեանի ներկայացուցիչը հանդիսանում եմ Ես, նրա իրաւունքների եւ ազատութիւնների պաշտպանութիւնը սոյն գործերով թէ´ Վարչական, թէ´ Վերաքննիչ Վարչական դատարանում իրականացւում է Իմ կողմից:
Նախորդ տարի Վարչական դատարանը 4 գործերով էլ Մեր պահանջը բաւարարարել էր՝ Երեւանի քաղաքապետի 4 հայցերն ընդդէմ Իշխան Սաղաթէլեանի՝ մերժել:
Չհամակեպւելով՝ Երեւանի քաղաքապետը բողոքարկել էր Վարչական դատարանի 4 վճիռներն էլ, իսկ 2023 թ. Երեւանի աւագանու ընտրութիւններից յետոյ բողոքները հետ չէին կանչւել:
Վերաքննիչ դատարանում ՎԴ2/0186/05/22 գործով պարտւելով՝ Երեւանի քաղաքապետը Վերաքննիչ դատարանի որոշումը իր հերթին բողոքարկել էր: Վճռաբեկ դատարան:
Քիչ առաջ ստացայ Վճռաբեկ դատարանի որոշումը, որով մերժւել է Երեւանի քաղաքապետ(արան)ի վճռաբեկ բողոքը վարոյթ ընդունելը. որոշումն օրինական ուժի մէջ է մտնում կայացման պահից, վերջնական է եւ բողոքարկման ենթակայ չէ:
Իմիջիայլոց, Երեւանի քաղաքապետարանը առհասարակ իրաւունք չուներ Վճռաբեկ բողոք բերելու. այս գործով բողոքաբեր կարող էր հանդիսանալ բացառապէս Երեւանի քաղաքապետը»,- գրել է Վ. Գրիգորեանը: