Փեզեշքիանը Ռուսաստանի փոխվարչապետի հետ հանդիպմանը. «Իրանը վճռական է տրամադրւած աւարտին հասցնել «Հիւսիս-Հարաւ» միջանցքը»
«ԱԼԻՔ» – Ռուսաստանի փոխվարչապետի հետ հանդիպմանը երկկողմ յարաբերութիւնների ընդլայնման եւ Հիւսիս-Հարաւ ռազմավարական միջանցքի աշխատանքների արագացման ու աւարտի վերաբերեալ նախագահ Փեզեշքիանը նշել է. «Իրանը վճռական է աւարտին հասցնել Հիւսիս-Հարաւ միջանցքի աշխատանքները»:
Ռաշտ-Աստարա երկաթուղային գծի իրականացումը համարելով առաջնահերթութիւն, նախագահը նշել է, որ Իրանը հաւատարիմ է Ռուսաստանի հետ համաձայնագրի դրոյթներին, եւ, որ ռուսական կողմը կարող է հնարաւորինս արագ սկսել երթուղու գծագրումը եւ նախապատրաստւել նախագծի իրականացմանը։ «Պայմանագրի համաձայն մենք ձեռք կը բերենք երթուղու հողատարածքը եւ սահմանւած ժամկէտում կը տրամադրենք նախագիծն իրականացնող կողմին»։
Նախագահն ընդգծել է, որ Իրանի կառավարութիւնը կարեւորում է այս համաձայնագրի կատարումը, եւ ճանապարհների ու քաղաքաշինութեան նախարարին խնդրել է հետամուտ լինել այս համաձայնագրի դրոյթների իրականացմանը:
Անդրադառնալով Աստարա-Ռաշտ երկաթուղու իրագործման մասին համաձայնագրին՝ Վիտալի Սաւեն ընդգծել է իր համապատասխան կառավարութեան կամքը կապւած համաձայնագրի իրականացման հտ եւ յայտարարել, որ Ռուսական կողմն ապահովել է անհրաժեշտ վարկային գիծը:
Նա յաւելել է, որ Մոսկւան ու Բաքուն պայմանաւորւել արդիականացնել իրենց տարածքում գտնւող երկաթուղու հատւածները, եւ իրանական կողմից խնֆրում՝ գիծն արդիականացնելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի:
ՌԴ փոխվարչապետը Ռուսաստանից Իրան եւ հակառակ ուղղութեամբ բեռնափոխադրումները աճող է որակել եւ յայտարարել. «Ակնկալւում է, որ Աստարա-Ռաշտ երկաթուղային համաձայնագրի իրականացմամբ մենք կը կարողանանք հասնել 15 մլն. տոննա բեռնափոխադրմանը առաջին փուլում»։
Վիտալի Սաւելեւն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2025 թւականի առաջին օրերին Ռուսաստանի Դաշնութիւն այցելելու հրաւէրը:
Յիշեցնենք, որ Իրանի նախագահը ՌԴ էր այցելել նոյեմբերին՝ ԲՐԻՔՍ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Կողմերը պայմանաւորւել էին, որ Փեզեշքիանի՝ ՌԴ առանձին այցի շրջանակում կը ստորագրւի Մոսկւայի եւ Թեհրանի միջեւ համապարփակ ռազմավարական գործընկերութեան համաձայնագիրը: