Թրամփ. «Ռուս-ուկրաինական ճգնաժամի լուծումը կը լինի առաջնահերթութիւն, Մերձաւոր Արեւելքում իրավիճակը պակաս բարդ է»

«ԱԼԻՔ» – Ուկրաինական ճգնաժամի լուծումը կը լինի իր առաջնահերթութիւնը, երբ նա ստանձնի պաշտօնը յաջորդ ամիս: Մինչդեռ Մերձաւոր Արեւելքում ստեղծւած իրավիճակը Թրամփը նկարագրել է որպէս «պակաս բարդ»: Այս մասին ըստ Tert.am-ի՝ նախագահը ֆրանսիական Paris Match ամսագրին տւած հարցազրոյցում ասել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը:
«Կարծում եմ՝ մենք պէտք է լուծենք Ուկրաինայի խնդիրը Ռուսաստանի հետ: Երկու երկրներ են խոշոր կորուստներ ունեն: Հարիւր հազարաւոր զինւորներ են սպանւում», – ասել է նա։
Թրամփն այս մասին ասել է՝ պատասխանելով միջազգային ասպարեզում իր առաջնահերթութեան մասին հարցին:
«Մերձաւոր Արեւելքը, իհարկէ, մեծ առաջնահերթութիւն է: Բայց ես կարծում եմ, որ Մերձաւոր Արեւելքում պակաս բարդ իրավիճակ է, քան Ռուսաստանում եւ Ուկրաինայում: Բայց դրանք իրավիճակներ են, որոնք մենք պէտք է արագ լուծենք: Շատ մարդիկ են զոհւում»,- ասել է Թրամփը: