ՄիջազգայինՔաղաքական

Լաւրով. «ԱՄՆ-ի անցումը «Նախեւառաջ Ամերիկան» սկզբունքին տագնապալիօրէն նման է Հիտլերի ժամանակւայ «Գերմանիան ամէն ինչից վեր է» կարգախօսին»

«ԱԼԻՔ» –  «ԱՄՆ-ի անցումը «Նախեւառաջ Ամերիկան» (America First) հայեցակարգին տագնապալիօրէն նման է Ադոլֆ Հիտլերի ժամանակ Գերմանիայում տարածւած «Գերմանիան ամէն ինչից վեր է» կարգախօսին»: Ինչպէս հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները՝ նման կարծիք է յայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովը «Ռուսաստանը գլոբալ քաղաքականութիւնում» ամսագրի համար իր յօդւածում, որը հրապարակւել է ՌԴ ԱԳՆ կայքում։

«Ուժի միջոցով խաղաղութիւն հաստատելու վրայ խաղադրոյք անելը կարող է վերջնականապէս թաղել դիւանագիտութիւնը», – մեկնաբանել է Լաւրովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարի խօսքով՝ նման յայտարարութիւններում չի նկատւում նւազագոյն յարգանք Վաշինգտոնի միջազգային պարտաւորութիւնների նկատմամբ։

Related Articles

Back to top button