
«ԱԼԻՔ» – Թեհրանում, հրապարակւել է «Իրանի հայերը եւ անւանի հայերը» (ارمنیان ایران و نام آوران ارمنی) պարսկերէն լեզւով գիրքը:
Գրքի հեղինակն է Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ դոկտ. Իսակ Իւնանէսեանը: 937 էջանոց գիրքը ներկայացնում է տարբեր բնագաւառներում իրանահայ ականաւոր գործիչներին եւ նրանց ծաւալած աշխատանքը:
Գիրքը հրատարակել է «Նեշանէ» հրատարակչութիւնը:
Գրքում ներկայացւած են 430 անւանի իրանահայեր, որոնք դերակատար են եղել Իրանի մշակութային, գիտական, քաղաքական եւ ռազմական ոլորտներում: Հեղինակը անդրադարձել է նաեւ Իրանում հայ ժողովրդի պատմական անցեալին, մշակութային ու կրօնական աւանդութիւններին:
Գիրքը վաճառւում է Թեհրանում եւ Իրանի տարբեր քաղաքներում, ինչպէս Ռաշտում, Ղոմում, Մաշհադում եւ այլուր: Թեհրանում գիրքը հնարաւոր է գնել «Նաշրէ Սալէս» Քարիմխան պողոտայ, «Շահրէ քեթաբ մարքազի», «Շահրէ քեթաբ ալեֆ», ««Իրան Մալ»-ի ՝«Շահրէ քեթաբ»»-ից, եւ այլ գրախանութներից, Սպահանում գիրքը հասանելի է «Շահրէ քեթաբ»ում, Սպահանի Չհրաբաղի «Շահրէ Ֆարհանգ»-ում:
«ԱԼԻՔ»-ը ողջունում եւ շնորհաւորում է Իսակ Իւնանէսեանին՝ նրան մաղթելով նորանոր յաջողութիւններ: