Սարկաւագները հրաժարւել են զրպարտիչ քահանայի հետ մասնակցել պսակադրութեան արարողութեանը

«ԱԼԻՔ» – Զրպարտիչ քահանայ Արամ Ասատրեանը, ում յայտարարութիւնների հետքերով հոկտեմբերի 15-ին ձերբակալւել էին Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի 13 հոգեւորականներ, ստիպւած է եղել միայնակ պսակադրութեան կարգ անցկացնել Յովհաննավանքում:
Այս մասին տեղեկացնում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ նշելով, որ սարկաւագները հրաժարւել են նրա հետ մասնակցել պսակադրութեան արարողութեանը:
Աւելի վաղ նա լրագրողների հետ զրոյցում ասել էր, որ եթէ եղել են ազատութեան, խօսքի, իրաւունքի վերաբերեալ ճնշումներ, ապա պէտք է իր յայտարարութիւնը քննւի։
Յիշեցնենք, որ քահանայ աշխատող, զրպարտիչ Արամ Ասատրեանը ասել էր, որ ընդդիմութեան հաւաքներին մասնակցել է վերադասի հրահանգով, ով Գարեգին Բ-ի քրոջ որդին է՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Տէր Մկրտիչ եպիսկոպոս Պռօշեանը։ Այս յայտարարութեան հիման վրայ ՀՀ քննչական կոմիտէում քրէական վարոյթ է նախաձեռնւել հաւաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը յօդւածով:



