Միհրան Յակոբեան. «Սիմոնեան Ալէն, կա՞յ չէ վտանգ, որ հայկական «Նիւրնբերգ է» լինելու, իսկ եթէ փախչես «Նիւրենբերգից», յետեւիցդ «Նեմեuիսն է» գալու»

«ԱԼԻՔ» – Սիմոնեան Ալէնը վախենում է, որ կարող են սպանութիւններ լինեն, ուստի ցանկանում է զրահապատ աւտոմեքենայով երթեւեկել: Ճիշտ է անում Ալէնը. միանշանակ նա պէտք է վախենայ, որովհետեւ հայրենիք յանձնողներն ու կապիտուլեանտները, հազարաւոր մարդկանց արիւնն ուրացածները, հարիւր հազարաւոր մարդկանց անտուն ու փախստական դարձրածները չեն կարող անասնական վախի զգացում չունենալ: Այս մասին ըստ Tert.am-ի՝ ֆէյսբուքեան իր էջում գրել է պատմական գիտութիւնների թեկնածու Միհրան Յակոբեանը:
«Ինչ իմանաս, թէ զոհերից որ մէկի հարազատի գլխում ինչ է կատարւում: Ինչ իմանաս, թէ հազարաւոր անտուն ու անհայրենիք դարձածներից որ մէկի մտքին ինչ կայ: Կամ ամէն անգամ չի չէ՞, որ «գետը գերան է բերում» ու յաւերժ չի չէ՞ վիճակը, որ այս որակի տիտուլեար ընդդիմութիւն է լինելու: Կայ չէ՞ վտանգ, որ եթէ Միրզոյեան Արարատը աչքի թայը կորցնելով՝ ժամանակաւոր սպրդեց, իր բախտն այդքան էլ կարող է չբերել:
Կայ չէ՞ տեսական վտանգ, որ իրենց հետ վարւելու են այնպէս, ինչպէս 1922-ի ուշ աշնանը յունական պետական տրիբունալը վարւեց թուրքերին պատերազմում պարտւած Յունաստանի կառավարութեան հետ: Կա՞յ չէ վտանգ, որ հայկական «Նիւրնբերգ է» լինելու, իսկ եթէ փախչես «Նիւրենբերգից», յետեւիցդ «Նեմեսիսն» է գալու…
Իսկ ով ով, բայց Ալէնն ու իր նմանները գիտեն՝ ինչ մասշտաբի զուլում են բերել ու նաեւ գիտեն, որ հայ ժողովրդի մեծամասնութիւնը երազում է տեսնել Մուսոլինիի հետ կատարւածի կրկնութիւնը Ալէնի ու նրա յանցակիցների դերակատարութեամբ՝ հէնց Հանրապետութեան հրապարակի մէջտեղում:
Այնուամենայնիւ, սրանք իրօք վատ ու կպչուն մտքեր են, ուստի քրիստոնէավայել կը լինի, որ բոլոր գիտակից մարդիկ ըմբռնումով մօտենան Ալէնի հոգեվիճակին՝ միժամանակ յորդորելով ու պահանջելով, որ Ալէնին ոչ թէ զրահապատ մեքենայ տրամադրւի, այլ տանկ: Այդպէս աւելի անվտանգ է: Նաեւ լաւ կը լինի, որ բժիշկները յատուկ դեղեր նշանակեն, որ վախից շաքարը շատ չբարձրանայ:
Ի դէպ, երբ 2005-ին Բէյրութում պայթեցրեցին Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրիի աւտոշարասիւնը (շատերը նրան մեղադրում էին համաարաբական շահերի դաւաճանութեան համար), պարզւեց, որ պայթուցիկը ճանապարհի տակ տեղադրւած էր եղել վաղուց՝ դեռեւս այդ ճանապարհի ասֆալտապատման ժամանակ:
Ասել կուզի՝ երբ Ալէնն իր եղբօր հետ ասֆալտի տենդերներ է լափում, օգտակար կը լինի, որ նաեւ ուշադիր լինի, թէ ինչ են ասֆալտապատում: Մեծ աշխարհ է, ինչ իմանաս՝ մինչեւ չիմանաս…»,- գրել է նա: