ՄիջազգայինՔաղաքական

Պուտին. «Ռուսաստանեան անօդաչու համակարգերն աշխարհում արդէն ամենաառաջատարն են»

«ԱԼԻՔ» – «Առանձին ուղղութիւններում ռուսաստանեան անօդաչու համակարգերն աշխարհում ամենաառաջատարն են, օտարերկրացիները յաճախ դրանք կրկնօրինակում են»: Ինչպէս հաղորդում է ռուսական  «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին յայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ երկրի Ռազմավարական զարգացման եւ ազգային նախագծերի խորհրդի նիստում։

«Առանձին ուղղութիւններում ռուսաստանեան անօդաչու համակարգերն արդէն իսկ աշխարհում ամենաառաջատարն են, գերազանցում են օտարերկրեայ նմանակներին, իսկ օտարերկրացիները յաճախ դրանք կրկնօրինակում են», – ասել է Պուտինը:

Նա անդրադարձել է նաեւ տիեզերական ոլորտին՝ նշելով, որ Ռուսաստանը հպարտանում է տիեզերքում ունեցած եզակի ձեռքբերումներով եւ այս ոլորտում երկարաժամկէտ ծրագրեր կը ձեւաւորի։

«Մենք հպարտանում ենք խորհրդային եւ ռուսաստանցի գիտնականների ու տիեզերագնացների՝ տիեզերական ոլորտի բոլոր մասնագէտների, եզակի նւաճումներով։ Անպայման կը ձեւաւորենք համարձակ երկարաժամկէտ ծրագրեր, համալիր զարգացման հորիզոններ կը ստեղծենք հրթիռաշինարարների, տիեզերական սարքերի մշակողների, ինչպէս նաեւ յարակից ոլորտների նրանց գործընկերների վստահ աշխատանքի համար», – ասել է Պուտինը։

Related Articles

Back to top button