ՄիջազգայինՔաղաքական

Մեդւեդեւ. «Ռուսաստանը պատրաստ է նպաստել Թրամփի եւ Մասկի հաշտեցմանը՝ «ողջամիտ վարձատրութեան» դիմաց»

«ԱԼԻՔ» – Ռուսաստանը պատրաստ է նպաստել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ միլիարդատէր Իլոն Մասկի հաշտեցմանը՝ «ողջամիտ վարձատրութեան» դիմաց։ Այս մասին ըստ ռուսական ՏԱՍՍ-ի՝ X-ի իր հարթակում գրել է ՌԴ Անվտանգութեան խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդւեդեւը:

Ըստ նրա՝ Ռուսաստանը պատրաստ է օգնել Թրամփի եւ Մասկի միջեւ «խաղաղութեան համաձայնագրի» կնքմանը՝ Մասկի գլոբալ արբանեակային կապի՝ Starlink համակարգում «բաժնեմաս ձեռքբերելու» դիմաց:

«Մենք պատրաստ ենք նպաստել Դ-ի եւ Ի-ի (Դոնալդի եւ Իլոնի-ԽՄԲ.) միջեւ խաղաղութեան համաձայնագրի կնքմանը ողջամիտ վճարի դիմաց եւ որպէս վճար ընդունել Starlink-ի բաժնետոմսերը։ Մի՛ վիճէք, տղե՛րք», – գրել է ռուսաստանցի բարձրաստիճան պաշտօնեան։

Related Articles

Back to top button