ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երեւանում Ուրուգւայի դեսպանատուն

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգամաւոր Արթուր Խաչատրեանը, Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի Դաշնակցութիւն խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը եւ ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի ղեկավար Գէորգ Ղուկասեանն այցելել են Երեւանում Ուրուգւայի դեսպանատուն։
Նրանք ՀՅԴ անունից ցաւակցական գրառում են կատարել Ուրուգւայի Արեւելեան Հանրապետութեան նախկին նախագահ Խոսէ Մուխիկայի յիշատակին բացւած սգոյ մատեանում՝ վշտակցելով եղբայրական Ուրուգւայի ժողովրդին եւ նախագահ Մուխիկայի հարազատներին եւ ընկերներին։
ՀՅԴ անդամները կարճ զրոյց են ունեցել Հայաստանում Ուրուգւայի նորանշանակ դեսպան Ն․Գ․ տիկին Սիլւանա Լեսկա Բարոլինի հետ՝ շեշտելով որ պատրաստ են ամէն ջանք գործադրել հայ եւ ուրուգւայցի ժողովուրդների միջեւ բարեկամութիւնն ամրապնդելու ուղղութեամբ։
Arfd.am