ՄիջազգայինՔաղաքական

ՌԴ ԱԳՆ. «Կիեւը յարձակում է նախապատրաստում Կուրսկի ատոմակայանի վրայ»

«ԱԼԻՔ» – Կիեւը յարձակում է նախապատրաստում Կուրսկի ատոմակայանի վրայ։ Այս մասին յայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպութիւններին, յատկապէս ՄԱԿ-ին եւ ՄԱԳԱՏԷ-ին, անյապաղ դատապարտել Կիեւի ռեժիմի կողմից նախապատրաստւող սադրիչ գործողութիւնները եւ կանխել Կուրսկի ատոմակայանի միջուկային եւ ֆիզիկական անվտանգութեան խախտումը, որը կարող է հանգեցնել լայնածաւալ տեխնածին աղէտի Եվրոպայում»,- յայտարարել է Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Կիեւի նման գործողութիւնները ոչ միայն ուղղակի սպառնալիք են ստեղծում ատոմակայանների համար, այլեւ՝ խաթարում են միջուկային անվտանգութեան եւ ֆիզիկական միջուկային անվտանգութեան վերաբերեալ ՄԱԳԱՏԷ-ի դրոյթները, որոնք ձեւակերպւել են գործակալութեան ղեկավար Ռաֆայէլ Գրոսիի կողմից 2022 թւականին։

«Մի շարք տարածաշրջանների եւ ընդհանուր առմամբ միջազգային հանրութեան ահաբեկման եւ նրանց նկատմամբ ահաբեկչութեան փորձերը պէտք է վճռականօրէն կանխւեն համատեղ ջանքերով»,- եզրափակել է նա:

Related Articles

Back to top button