ՄիջազգայինՔաղաքական
Միւնխենում տեղի է ունեցել Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

«ԱԼԻՔ» – Միւնխենում տեղի է ունեցել Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանի եւ Ջէյհուն Բայրամովի հանդիպումը։ Այդ մասին յայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն, որը, սակայն, չի ներկայացրել հանդիպման մանրամասնութիւնները:
Հանդիպումը տեղի է ունեցել Գերմանիայում Միւնխենի անվտանգութեան համաժողովի շրջանակում։