Քիթ Քելլոգ. «Քննարկւում են Ուկրաինայի անվտանգութեան երաշխիքների տարբերակներ, սակայն վերջնական որոշումը կը յայտնի Թրամփը»

«ԱԼԻՔ» – Ուկրաինան կը լինի բանակցութիւնների սեղանի շուրջ, բայց Եւրոպան այնտեղ չի լինի: Այս մասին ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ յայտարարել է ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցով յատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։
«Քննարկւում են Ուկրաինայի անվտանգութեան երաշխիքների տարբերակներ, սակայն վերջնական որոշումը կը յայտնի Թրամփը»,- նշել է նա։
«Ուկրաինայում պատերազմը պէտք է աւարտւի մէկ տարուց էլ շուտ, Ես պահանջում եմ 180 օր բոլոր կողմերին ներգրաւելու համար»,- ասել է Քելլոգը։
«Ռուսաստանի Դաշնութեան հետ պատերազմում Ուկրաինայի կորուստները երեք անգամ գերազանցում են ԱՄՆ-ի կորուստները Վիետնամում եւ Կորէայում միասին վերցրած (ԱՄՆ-ն ունեցել է մօտ 94 հազար-ԽՄԲ.): Թրամփը ցանկանում է դադարեցնել դա»,- ընդգծել է նա։
Յիշեցնենք, որ Եւրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան յայտարարել է, որ Խաղաղութեան հաստատման բանակցութիւններում ԵՄ-ն կը կանգնի Ուկրաինայի կողքին՝ որպէս անվտանգութեան երաշխաւոր։