Հայ ԴատՀայաստան - ԱրցախՔաղաքական

Արցախի դէմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի երրորդ տարելիցին ընդառաջ՝ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կապիտոլիումում յատուկ միջոցառում կանցկացնի

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը (ANCA) յայտնում է Կապիտոլիումի բարձունքում սեպտեմբերի 15-ին նախատեսւող միջոցառման մասին։ Այն նւիրւած է Արցախի դէմ Ադրբեջանի՝ 2023 թւականի սեպտեմբերի 19-20-ը սանձազերծած ռազմական ագրեսիայի երրորդ տարելիցին։

«Այդ յարձակումը, տասնամսեայ շրջափակումից յետոյ, յանգեցրեց աւելի քան 120000 էթնիկ հայերի՝ իրենց պատմական հայրենիքից ցեղասպանական բնոյթի էթնիկ զտմանը»,-ասւում է յայտարարութեան մէջ։

«ANCA-ի կողմից կազմակերպւած հանրահաւաք-միջոցառման շրջանակում ելոյթ կունենան ԱՄՆ սենատորներ եւ Ներկայացուցիչների պալատի անդամներ՝ ընդգծելով ԱՄՆ վճռորոշ դիրքորոշումն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, հայ պատանդների անյապաղ ազատ արձակումն ապահովելու, Արցախի ցեղասպանութիւնը վերապրածներին օգնութիւն տրամադրելու եւ հայերի՝ Արցախ անվտանգ վերադարձին աջակցելու հարցերում։

Կապիտոլիումում կայանալիք միջոցառումը կեզրափակի ANCA-ի արեւելեան եւ արեւմտեան շրջանային կառոյցների կողմից կազմակերպւած երկօրեայ քարոզչական այցը, որի շրջանակում ԱՄՆ երեսուն նահանգներից մայրաքաղաք կը ժամանեն աւելի քան 100 մասնաճիւղի ղեկավարներ եւ ակտիւիստներ, որոնց մասնակցութեամբ միջոցառումներն ուղղւած կը լինեն Ադրբեջանի ցեղասպանական գործողութիւնների դատապարտմանն ու արդարութեան հաստատմանը, Հայաստանի անվտանգութեան ու ինքնիշխանութեան ապահովմանը»։

Related Articles

Back to top button