ՄիջազգայինՔաղաքական

Պեսկով. «ԱՄՆ փոխնախագահի հերքումն՝ Ուկրաինա զօրք ուղարկելու մասին, ընդունել ենք ի գիտութիւն»

«ԱԼԻՔ» – Կրեմլում տեսել են ԱՄՆ փոխնախագահ Ջէյ Դի Վենսի՝ ԱՄՆ զօրք Ուկրաինա ուղարկելու մասին հերքումը։ Այս մասին ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ յայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք դա ընդունել ենք ի գիտութիւն»,- ասել է նա։

Նշենք, որ աւելի վաղ ԱՄՆ փոխնախագահը յայտարարել էր, որ The Wall Street Journal-ն աղաւաղել է իր պատասխանը՝ ամերիկեան զինւած ուժեր Ուկրաինա ուղարկելու հնարաւորութեան մասին հարցին։

«Նախագահ Թրամփը մեծագոյն գործարք կնքողն է, եւ նա խաղաղութիւն կը բերի տարածաշրջանին՝ վերջ տալով Ուկրաինայում պատերազմին։ Ինչպէս միշտ յայտարարել ենք, ամերիկեան ուժերը երբեք չպէտք է վտանգի տակ դրւեն այնտեղ, որտեղ նրանք չեն առաջ տանում ամերիկեան շահերն ու անվտանգութիւնը: Այս պատերազմը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ է»,- նշել էր նա՝ հերքելով իր հետ աւելի վաղ The Wall Street Journal-ում հրապարակւած հարցազրոյցը:

«Այն փաստը, որ The Wall Street Journal-ը խեղաթիւրեց իմ խօսքերը այնպէս, ինչպէս արեցին այս յօդւածի դէպքում, անհեթեթ է, բայց զարմանալի չէ, քանի որ նրանք տարիներ են ծախսել՝ ձգտելով աւելի շատ ամերիկացի տղաներ եւ աղջիկներ զինւորական համազգեստով անհարկի մեկնեն արտասահման»,- յաւելել էր նա:

Related Articles

Back to top button