ԻրանՄիջազգայինՔաղաքական

ՍԵՆԹՔՈՄ-ը յայտարարել է Իրանի դէմ գործողութիւնների աւարտի մասին

ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարութիւնը (CENTCOM) յունիսի 9-ին (ԱՄՆ-ի ժամային գօտի)  յայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հրամանով պաշտպանական գործողութիւններ է իրականացրել Իրանի դէմ՝ նախորդ օրը ամերիկեան «Ափաչի» ռազմական ուղղաթիռի խոցման պատասխանով։

Հաղորդագրութեան համաձայն՝ ԱՄՆ-ի օդուժի եւ ռազմածովային ուժերի կործանիչները ճշգրիտ զինամթերքով հարւածներ են հասցրել Հորմոզի նեղուցի մերձակայքում գտնւող իրանական հակաօդային պաշտպանութեան համակարգերին, ցամաքային վերահսկման կայաններին եւ ռադարային հսկողութեան կէտերին։

ՍԵՆԹՔՈՄ-ը նշել է, որ գործողութիւնը «համաչափ պատասխան» էր վերջին յարձակումներին, որոնց թիրախում էին գտնւում ամերիկեան ուժերը եւ միջազգային առեւտրային նաւերը միջազգային ջրերում։

Միաժամանակ, ԱՄՆ ուժերը վերահաստատել են իրենց պատրաստակամութիւնը՝ դիմակայելու Իրանի կողմից ցանկացած նոր գործողութեան։

Related Articles

Back to top button