ԻրանՄիջազգայինՔաղաքական

Արաղչին հեռախօսազրոյց է ունեցել Թուրքիայի եւ Սաուդեան Արաբիայի ԱԳ նախարարների հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին անցած գիշեր առանձին հեռախօսազրոյցներ է ունեցել Թուրքիայի եւ Սաուդեան Արաբիայի արտաքին գործերի նախարարների հետ:  

Կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները՝ Իրանի հարաւային շրջանների դէմ ԱՄՆ-ի իրականացրած հարւածներից յետոյ ստեղծւած իրավիճակի համատեքստում։

Արաղչին զրոյցների ընթացքում դատապարտել է ԱՄՆ-ի ռազմական գործողութիւնները՝ դրանք համարելով Իրանի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան խախտում, եւ ընդգծել Իրանի զինւած ուժերի օրինական ինքնապաշտպանութեան իրաւունքը՝ համարժէք պատասխան տալու համար։

Related Articles

Back to top button