Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ստեփան Դանիէլեան. «Դաջալի պատճառով մենք մեկուսացւում ենք»

«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը, արձագանգելով Փաշինեանի Ռուսաստան չմեկնելուն ու դրան յաջորդած Վ. Պուտինի խօսնակի յայտարարութեանը, գրում է.

«Ալ-Դաջալը՝ Մեծ Խաբէբան, յայտարարել է, որ կորոնովիրուսով հիւանդանալու պատճառով չի մասնակցի ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտօնական գագաթնաժողովին, իսկ ԵԱՏՄ բարձրագոյն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերեալ հետագայում որոշում կը կայացնի:

Ռուսաստանի նախագահի մամլոյ խօսնակը, մինչ Դաջալի որոշումը, յոյս է յայտնել, որ նա կը կարողանայ տեսակապով  մասնակցել ԵԱՏՄ նիստին:

Ինչ է դա նշանակում:

Դա նշանակում է, որ ԵԱՏՄ նիստին նրա ֆիզիկական մասնակցութիւնը ցանկալի չէ, եթէ անգամ որոշի գնալ, «Կորոնովիրուսի» պատճառով նրան դահլիճ մտնել չեն թողնի, աւելի պարզ ասած, Դաջալի պատճառով մենք մեկուսացւում ենք այդ տնտեսական համագործակցութեան միութիւնից, որից ունենք ծայրայեղ կախւածութիւն:

ՔՊ որոշ պատգամաւորների կանխատեսումները ցուրտ ու մութ տարիների մասին արագօրէն իրականութիւն են դառնում»։

Related Articles

Back to top button